
Արշավելը և մարզական ակտիվ վիճակում լինելը շատ եմ կարևորում, կրթահամալիրի մի շարք ուսուցիչների և պարզապես արշավասեր մարդկանց հետ հաղթահարեցինք Արագածի հարավային և արևմտյան գագաթները:
Читать далееԱրշավելը և մարզական ակտիվ վիճակում լինելը շատ եմ կարևորում, կրթահամալիրի մի շարք ուսուցիչների և պարզապես արշավասեր մարդկանց հետ հաղթահարեցինք Արագածի հարավային և արևմտյան գագաթները:
Читать далееԳաղափարական և այլընտրանքային կրթության յուրահատուկ ձև, որը էականորեն տարբերվում է կրթություն կոչված հասարակական ընկալումներից: Այստեղ երեխաները սովորում են ինքնասպասարկվել, ընդունում և հետագայում կիրառում են ու տարածում գաղափարներ, որոնք մեր հասարակության հետագա զարգացման համար անկյունաքարային են:
Ճամբարականներին բացատրվում է, թե ինչու է անհրաժեշտ աղբի տեսակավորումը, ինչու է կարևոր անտառում և բնության մեջ անթափոն կենցաղավարումը: Իսկ այս ամենը՝ բացի բացատրելուց, նաև երեք օրերի ընթացքում դառնում է սովորություն և ապրելակերպ:
Բնապահպանական աշխատանքները ափին, աղբը տեսակավորված հավաքելը ափի խնամքը, այնուհետև մեր իսկ խնամած ափում լողուսուցումը շատ հաճելի է: Իսկ ճամբարականները առավել մոտիվացված են լինում իրենց իսկ ափը մաքրել և խնամել:
Ճամբարը հագեցած էր նաև՝ հայրենագիտական կանգառներով, մարզականությամբ, ընթերցանությամբ:
Մարդ-բնություն կապի ամրապնդում և կարևորում, ահա թե ինչ է պետք մեզ բոլորիս, իսկ նմանատիպ ճամբարների առկայությամբ բոլորս էլ ավելի ենք մոտենում բնականին ու բնությանը:
Իսկ ինձ համար այս ճամբարը մեծ փորձ էր և հնարավորություն հմտություններս և գիտելիքներս ճամբարականներին փոխանցելու:
Մանկավարժական նմանատիպ ճամբարների շնորհիվ՝ մուտքը կրթահամալիր առավել սահուն է ստացվում: Իսկ մանկավարժական նմանատիպ ճամբարները հնարավորություն են տալիս հասկանալու կրթահամալիրի որդեգրած սկզբունքներն ու գաղափարները, իսկ մասնագետին մնում է հասկանալ արդյոք գաղափարակից է:
Читать далее