
Մանկավարժական նմանատիպ ճամբարների շնորհիվ՝ մուտքը կրթահամալիր առավել սահուն է ստացվում: Իսկ մանկավարժական նմանատիպ ճամբարները հնարավորություն են տալիս հասկանալու կրթահամալիրի որդեգրած սկզբունքներն ու գաղափարները, իսկ մասնագետին մնում է հասկանալ արդյոք գաղափարակից է:
Մանկավարժական ճամբարի շրջանակներում ծանոթացանք կրթահամալիրի ուսումնական ագարակին և իր գործունեությանը: Եվ ակամայից կարոտեցի ձիասպորտը, քանզի հիմա ավելի քիչ եմ զբաղվում: Շատ փոքր հասակից ձիավարել եմ և լուրջ մրցումների եմ մասնակցել, կենդանիների նկատմամբ սերն ու կապվածությունը մանկությունից է: Եվ շատ կարևոր եմ համարում, նմանատիպ ուսումնական միջավայրը, որը շատ երեխաների հնարավորություն կտա հաղթահարել մի շարք վախեր, որոնք հենց այդ տարիքում է կարևոր հաղթահարլ: