Մարզական պարապմունք Արատեսում

IMG-20230120-WA0005

Ճամփորդական նախագիծը:

Հունվարի 18-20-ը Արևմտյան դպրոցի ճամբարականները ճամբարեցին Այս անգամ՝ հունվար՝ անձյուն: Իհարկե, եղանակի տեսությանը հետևելով, գիտեի, որ ձյուն չի լինելու և ձմեռային մարզական խաղերի ստուգատեսը կմնա հաջորդ անգամվան, բայց ձմեռային ճամբարի այլ ուղղություններից նախագծային գործունեություններ էինք նախատեսել:

Ավանդական գաթաթխիկ Արատեսում ՝ Ազգագրական փառատոնի շրջանակում,

Մարզական պարապմունք՝ պատասխանատու՝ Սամվել Խաչատրյան:

Եվ երեք օրերը թռչում են ակնթարթի պես…Վայելքի ճամբար, հավեսի հունվար

Ռազմամարզական ճամբար՝ Արատեսում

Ռազմամարզական ճամբարը մեկնարկեցինք «Սմբատաբերդ» բարձունքը հաղթահարելով։ Ճամփորդությունը ավագ դպրոցի սովորողների հետ էր։ ԱԻՆ աշխատակիցների հետ ծանոթացանք անվտանգութան կանոններին, այնուհետև իրականացրեցինք ռազմամարզական պարապմունք։

Վաղ առավոտյան իրականացնում էինք շարային, մարզական վարժություններ, վազք։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների հաշվետվություն

Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային ճամբար

Բարձունքի հաղթահարում․ դեպի Արագած

Ճամփորդություն դեպի ապարանի ջրամբար

Աշխատանքային գործունեություն կրթահամալիրում ըստ դասացուցակի

Կաբինետային աշխատանք․

  • Նետերի դասավորություն,
  • Մարզագույքի խնամք
  • Տարածքի դասավորվածություն, մաքրություն

Փոխարինումներ՝

Հրաձգության մրզիչին՝ 30․09 Գոհար Դանիելյանին

Դեպի ապարանի ճրամբար․ ամփոփում

Ապարանի ջրամբար

Ուղևորությունը հագեցած էր ուսումնահայրենագիտական, մարզական բաղադրիչներով։

Քայլարշավներ իրականացրեցինք, բացահայտեցինք տեղանքը, այցելեցինք Սուրբ Խաչ եկեղեցի։ Ճամփորդությունը շատ ինֆորմատիվ էր և մեծ հետաքրքրվածությամբ էի մասնակցում։

Բարձունքի հաղթահարում՝ դեպի Արագած

Արշավելը և մարզական ակտիվ վիճակում լինելը շատ եմ կարևորում, կրթահամալիրի մի շարք ուսուցիչների և պարզապես արշավասեր մարդկանց հետ հաղթահարեցինք Արագածի հարավային և արևմտյան գագաթները:

Читать далее

Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային եռօրյա ճամբար

Հայրավանք

Գաղափարական և այլընտրանքային կրթության յուրահատուկ ձև, որը էականորեն տարբերվում է կրթություն կոչված հասարակական ընկալումներից: Այստեղ երեխաները սովորում են ինքնասպասարկվել, ընդունում և հետագայում կիրառում են ու տարածում գաղափարներ, որոնք մեր հասարակության հետագա զարգացման համար անկյունաքարային են:

Ճամբարականներին բացատրվում է, թե ինչու է անհրաժեշտ աղբի տեսակավորումը, ինչու է կարևոր անտառում և բնության մեջ անթափոն կենցաղավարումը: Իսկ այս ամենը՝ բացի բացատրելուց, նաև երեք օրերի ընթացքում դառնում է սովորություն և ապրելակերպ:

Բնապահպանական աշխատանքները ափին, աղբը տեսակավորված հավաքելը ափի խնամքը, այնուհետև մեր իսկ խնամած ափում լողուսուցումը շատ հաճելի է: Իսկ ճամբարականները առավել մոտիվացված են լինում իրենց իսկ ափը մաքրել և խնամել:

Ճամբարը հագեցած էր նաև՝ հայրենագիտական կանգառներով, մարզականությամբ, ընթերցանությամբ:

Մարդ-բնություն կապի ամրապնդում և կարևորում, ահա թե ինչ է պետք մեզ բոլորիս, իսկ նմանատիպ ճամբարների առկայությամբ բոլորս էլ ավելի ենք մոտենում բնականին ու բնությանը:

Իսկ ինձ համար այս ճամբարը մեծ փորձ էր և հնարավորություն հմտություններս և գիտելիքներս ճամբարականներին փոխանցելու: